Շենգավիթ վարչական համայնքում ընտրողների հետ կայացած նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ արեց մայիսի 6-ին ձայն տալ ոչ միայն ՀՀԿ-ին, այլ թիվ 8 եւ թիվ 11 ընտրատարածքներում առաջադրված ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանին եւ ԲՀԿ-ական Գրիգոր Մարգարյանին: Թիվ 11-ում ՀՀԿ-ն իր թեկնածուին չի առաջադրել եւ որոշել է սատարել կոալիցիոն գործընկերոջ առաջադրած թեկնածուին: Գրիգոր Մարգարյանը, ով ներկա էր հանդիպմանը, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Նշենք միայն, որ նա արդեն երեք անգամ հասցրել է այս ընտրատարածքից ընտրվել մեծամասնական ընտրակարգով:
Շենգավիթ վարչական համայնքում բացի համայնքի առաջին դեմքերից, նախագահին դիմավորեցին նաեւ նախկին քաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը եկավ նախագահի ելույթի կեսից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ