Շիրմաքարերին արևի տակ փռված ծաղիկներ, գույնզգույն և փայլփլուն գլխաշորերով կանայք, ովքեր լալիս են իրենց հանգուցյալների համար, գրկախառնվում, ապա շնորհավորում են միմյանց՝ ասելով. «Բմբարեկբա այիդա Թաուսե Մալաք»:
Գարնանային տարեսկզբի և եզդիների հրեշտակապետ Մալաքե Թաուսի Սուրբ ծննդյան օրը եզդիները՝ Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը (60 հազար), նշում են մեծ շուքով:
Ամեն տարի` ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը, աշխարհի բոլոր եզդիները հավաքվում են իրենց հարազատների գերեզմաններում: Իրենց ավանդույթին հավատարիմ՝ տղամարդկանց և կանանց համար առանձին խնջույքի սեղաններ են բացում ու նշում իրենց տարեմուտի տոնը, որն այս տարի ապրիլի 18-ին էր:
Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը, գառան մորթու ազգային եզդիական գլխարկով, վաղ առավոտից պատրաստվում էր տոնին և մի փոքր հուզված էր՝ շրջապատված լինելով Հայաստանի տարբեր մարզերից Զովունիի գերեզմանոց այցելած մոտ 350 ազգակիցներով:
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք այստեղ: