Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպան է եղել Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի որդին

Ապրիլ 19,2012 18:45

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ  Երևանի «Հաղթանակ» կամրջից  ցած էր  նետվել  33-ամյա մի երիտասարդ, ով նախքան ինքնասպանություն գործելը sms էր ուղարկել եղբորը` Արտակին` տեղեկացնելով, որ գնում է վերջ տալու իր կյանքին:

Այսօր Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ինքնասպան լինողը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի ավագ որդին է` Արմանը, ով աշխատում էր Ֆինանսների նախարարությունում որպես վերահսկիչ: Ի դեպ, նա ամուսնացած է, ունի երկու երեխա: Մարզպետարնի աշխատակիցիների բնութագրելով, նա խելացի, կրթված երիտասարդ էր, ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտը, խելահաս մասնագետ էր, շինարարների մոտ մեծ հարգանք վայելող:

Թե ինչու է դիմել նման ծայրահեղ քայլի, շիրակցիների համար այդպես էլ առեղծված է, միայն թե կա ենթադրություն, որ Արմանը մեծ պարտքերի մեջ  էր: Այսօր երիտասարդի դին տեղափոխեցին Գյումրի: Նշենք, որ նրա հայրը ևս բնութագրվում է որպես համեստ ու կիրթ անձնավորություն,  տեխնիկական գիտությունների թեկնածու է ու 7  տարի զբաղեցնում է վարչության պետի պաշտոնը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30