Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարները: Օրակարգում եղել են գյուղատնտեսության ոլորտում հրատապ կարգավորում պահանջող որոշ խնդիրների, արտահանման ընդլայնման և խթանման, Հայաստանում կատոդային պղինձ ստանալու վերաբերյալ, ինչպես նաև Հանրային հեռուստատեսության եթերի բովանդակության հետ կապված և արդիական համարվող այլ հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ