Հայաստանի ոստիկանությունը հաստատել է, որ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներից մեկը գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում: Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը NEWS.am-ին հայտնեց, որ Նարեկ Սամսոնյանին ոչ թե բերման են ենթարկել, այլ հրավիրել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նա ներկայումս բացատրություն է գրում եւ առաջիկայում ազատ կարձակվի: Ոստիկանությունը նաեւ պարզում է հանգամանքները: Համալսարանի երրորդ կուրսի քաղաքագիտական բաժնի ուսանող, «Հրապարակ» թերթի աշխատակից Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել Բրյուսովի համալսարանի մոտից` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ընթացքում: