Իսպանիայում մարմնավաճառները պարտավոր են կրել լուսարտացոլող ժիլետներ, քանի որ Կատալոնիայի շրջաններից մեկի իշխանությունները եկել են այն եզրակացության, որ մարմնավաճառները մեծ վտանգ են ներկայացնում ճանապարհային երթեւեկության համար:Չ ենթարկվողները կտուգանվեն 40 եվրոյով: Սակայն ինչպես գրում է lasprovincias.es-ը`տվյալ միջոցը անօգուտ եղավ, քանի որ դա գրեթե չազդեց ճանապարհատրանսպորտային երթեւեկության վթարների սակավացման վրա:
Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր չեն ստանում բարձրագույն կրթություն, ավելի հաճախեն առնչվում սրտային հիվանդությունների հետ: Նման եզրակացության են եկել Մանչեստրի համալսարանի պրոֆեսորները՝ հետազոտելով շուրջ 4311 մարդու: Իմացա eurolab.ua-ից:
Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ գրել է «կենդանի» նամակ, իսկ պատմության մեջ ամենակարճ ու հակիրճ շարադրված նամակի հեղինակը եղել է բոլոր ժամանակների հանճարներից մեկը`Վիկտոր Հյուգոն: Ինչպես նշում է dl.acm.org-ը ֆրանսիացի աշխարհահռչակ գրողը, ցանկանալով իմանալ, թե ինչպես է ընթանում իր վեպերից մեկի վաճառքը, հրատարակչին է ուղարկել ընդամենը մի նշան, հարցականի նշանը`? : Հրատարակիչը, պատասխանելով նույն ոճով, պատասխան նամակում գրել է բացականչության նշանը`!:
Վերջինիա Վուլֆը (բրիտանացի գրող և գրաքննադատ 1882—1941, եղել է բրիտանական գրական հասարակության հայտնի դեմք և Բլումսբերի խմբակի պատվավոր անդամ) իր գրքերի մեծամասնությունը գրել է կանգնած: Աղբյուրը`librarything.com
Եվրոպացիները գալով Ավստրալիա՝ հարցնում էին աբորիգեններին.
-Այդ ի՞նչ տարօրինակ ցատկող կենդանիներ կան ձեզ մոտ.
-Կենգուրու,
«Կենգուրու» աբորիգենների լեզվով նշանակում է` չեմ հասկանում: Ահա այսպես է առաջացել ցատկող կենդանու անվանումը»,-գրում է chitoryu.no-ը:
Ըստ` sxc.hu կայքում տեղ գտած ինֆորմացիայի` 1880թ.-ին կոկաինը ազատ վաճառվում էր: Դրանով բուժում էին մրսածությունը, նեվրալգիան, գլխացավերը, անքնությունը:
«Նոկիա» ընկերության առաջին արտադրանքը եղել են կալոշներ եւ թղթեր: Դեռեւս հեռավոր 1865թ.-ին ֆինլանդացի ինժեներ Ֆրեդրիկ Իդեստամն ստեղծեց թուղթ արտադրող գործարան, որն էլ հետագայում արտադրեց կալոշներ: Հղումը`pokeroff.ru:
Իսկ ճապոնական Sony ընկերությունը նախկինում կոչվել է Totsuko: Այն փոխվել է հեշտ արտաբերման համար: Հայտնում է`store.sony.com-ը:
Աշխարհի «ամենաթանկ» համբույրն արժե 50 000 դոլլար: dailymail.co.uk-ից տեղեկանում ենք, որ ամերիկացի Ջոնի Ռիմը (Joni Rimm), կորցրել է հենց այդքան գումար, համբուրելով հայտնի դերասանուհի Շերոն Սթոունին: Պետք է նշել սակայն, որ համբույրից ստացված գումարը ծառայելու էր բարեգործությանը:
Մի քանի հետաքրքիր փաստեր Նապոլեոն — Հիտլեր ընդհանրության մասին
Նապոլեոնը ծնվել է 1760 թ-ին
Հիտլերը ծնվել է 1889 թ-ին
(տարբերությունը 129 տարի)
Նապոլեոնը եկել է իշխանության 1804 թ-ին
Հիտլերը եկել է իշխանության 1933 թ-ին
(տարբերությունը 129 տարի )
Նապոլեոնը Վիենա է մտել 1812 թ-ին
Հիտլերը Վիենա է մտել 1941 թ-ին
(տարբերությունը 129 տարի )
Նապոլեոնը պարտվել է պատերազմում 1816 թ-ին
Հիտլերը պարտվել է պատերազմում 1945 թ-ին
(տարբերությունը 129 տարի )
Երկուսն էլ եկել են իշխանության 44 տարեկանում
Երկուսն էլ հարձակվել են Ռուսաստանի վրա 52 տարեկանում
Երկուսն էլ պարտվել են պատերազմում 56 տարեկանում
Անդրանիկ Ջալալյան