Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ժառանգությունը» խճճվել է անարժանապատիվ խաղի սարդոստայններում»

Ապրիլ 19,2012 17:23

«Ես կարծում եմ, որ որեւէ քաղաքական ուժ այլեւս ի վիճակի չէ որեւէ բանով օգնել «Ժառանգությանը»: եթե տվյալ քաղաքական ուժն ընտրել է այդ քաղաքականությունը, այդ մարտավարությունը, ապա կարծում եմ՝ հասարակության համար ուղղակիորեն եւ միանշանակորեն տեսանելի են իր քաղաքական վարքագծի իրական մոտիվացիաները: Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ մայիսի 6-ին հասարակությունն այդ քաղաքական ուժի ճիշտ գնահատականը տալու է իր քվեարկությամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով «Ժառանգության» «ինքնաբացարկը»: Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր հայտարարել էր, որ իրենք որոշել են ինքնուրույն աշխատել ազատ ու արդար ընտրությունների անցկացման ուղղությամբ: Այսպիսով, «Ժառանգությունը» լքում է ընտրությունների օրինականությունը վերահսկող միասնական շտաբի աշխատանքները՝ Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան»-ի  ու Հայ հեղափոխական դաշնակցության  համագործակցության ձեւաչափում: Սաֆարյանը նաեւ ասել է, թե միասնական շտաբը գնալով վերածվում է Հայաստանի երկրորդ նախագահի` Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի:

«Քառյակի նախաձեռնությունը միտված է վերահսկել ընտրությունների ազատ եւ արդար ընթացքը: Սեփական նախաձեռնությամբ կամ, որ շատ ավելի հավանական է՝ թելադրված տապալելու փորձերից հետո, «Ժառանգություն» կուսակցությունն ի տես բոլորի հայտնվեց հասարակական բավականին տհաճ ընկալման տիրույթում: Թվում էր, թե այս տխուր իրավիճակը շտկելու համար «Ժառանգությունը» կփորձի գոնե հիմա խոհեմ գտնվել եւ «Ժառանգության» ներկայացուցիչներն անհեթեթագույն հայտարարություններով չեն փորձի վատթարացնել իրենց առանց այդ էլ բավականին անմխիթար եւ զվարճալի վիճակը»,- հավելեց տիկին Զոհրաբյանը:

Aravot.am-ի հարցին, այս «ինքնաբացարկն» ի ցո՞ւյց է դնում «Ժառանգության» համագործակցությունն իշխող ՀՀԿ-ի հետ, ինչում վերջին շրջանում անընդհատ մեղադրում էին «Ժառանգությանը», մեր զրուցակիցը պատասխանեց. «Միանշանակ է, որ «Ժառանգությունը» խճճվել է կամ իր, կամ իրեն թելադրված անարժանապատիվ խաղի սարդոստայններում: Եթե իրենց քաղաքական հեղինակությունն ու վարկանիշն իրենց չի հետաքրքրում եւ կարեւորագույն ու լրջագույն համագործակցություններից իրենց փախուստին  մեկը մյուսից անհեթեթ ինչ-ինչ քաղաքական արգումենտացիաներ տալ՝ իրենց գործն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30