«Առավոտի» ստացած հաղորդագրության համաձայն՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների` այսօրվա ցույցի ժամանակ, մինչ նրանք խոսում էին ԿԳ նախարար Աշոտյանի հետ, ոստիկաները ձերբակալել են նույն համալսարանի ուսանող Նարեկ Սամսոնյանին:
Բրյուսովի ուսանողները նախարարի հետ իրենց հանդիպումը թողել են և իրենց ընկերոջ հետևից դեպի Երևանի կենտրոնական ոստիկանություն են շարժվում: