Լրահոս
Օրվա լրահոսը

Ծակ շալվարից միլիարդատեր դարձած օլիգարխների գրպանից է պետք փող պոկել

Ապրիլ 19,2012 16:58

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կառավարության ֆինանսավորմամբ առաջիկայում կվերականգնվի Մինասի «Հայաստան» որմնանկարը, որը գտնվում է Վահրամաբերդի մշակույթի պալատում: Այս առիթով գյումրեցիներն արդեն մտավախություն են հայտնել, որ վերականգնելուց հետո, կառավարության որոշմամբ՝ այդ որմնանկարն էլ կտեղափոխվի Գյումրիից: «Մարդիկ իրավունք ունեն լրջորեն կասկածել այս իշխանությունների բոլոր նախաձեռնություններին, որովհետեւ որմնանկարների մասով, կառավարությունը մինչ օրս չի կարողանում մշակույթի նախարարի հետ հոդաբաշխ բացատրություն գտնել այն հարցին, թե ինչու 2 տարի առաջ կառավարությունը կարող էր պետական բյուջեից 20 միլիոն դրամ հատկացնել 2 որմնանկար վերականգնելու համար ու տանել Երեւան ու չէր կարող դրանք թողնել Գյումրիում,- մեր զրույցում ասաց Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը,- Այս մի որմնանկարի հանդեպ այդպես բարեգութ գտնվելը կապված է ընտրությունների հետ: Սա ամենից առաջ պետքէ փրկեին, ոչ թե 25 տարի քայքայվելուց հետո, մեկ պատ է մնացել այդ պալատից, ու ամենադժվարը այս նկարը փրկելը կլինի: Ամեն ինչից առաջ Գյումրուց տարված որմնանկարները պիտի վերադարձվեն Գյումրի, ինչքան ուզում է չլեն ու կտեր բաժանեն, այդ որմնանկարները պիտի վերադարձվեն Գյումրի: Թող բավարարվեն կրկնօրինակներով, նայողի համար ի՞նչ տարբերություն՝ գետնից 7 մետր բարձրության վրա կախածը բնօրինա՞կ է, թե՞ պլակատ»:

Ինչ վերաբերում է վարչապետի այսօրվա հայտարարությանը, թե Մինասի վերականգնման ենթակա մյուս երկու որմնանկարների համար թող հովանավորներ գտնեն գյումրեցիները՝ պարոն Բարսեղյանը պատասխանեց. «Մյուս նկարների փրկության համար գյումրեցիներից գումար ակնկալելու բարոյական իրավունք չունեն ոչ վարչապետը, ոչ կառավարությունը, ոչ էլ մշակույթի նախարարությունը: Ուրեմն իսկապես կառավարությունը փող չունի իր ասած ազգային արժեքները փրկելու համար: Պետական բյուջեի մեջ լիքը տեղ կա, որտեղից կարելի է մի 30 մլն դրամ կտրել, ստվերի ու ծակ շալվարից միլիարդատեր դառած օլիգարխների ու իշխանության մերձավորների մասին չեմ խոսում: Այնքան գումար ունեն, որ 100 հատ այդպիսի նկար կարելի է փրկել: Մյուս կողմից՝ ո՞վ կարող է երաշխավորել, որ եթե հիմա դրամահավաք անենք, ու հավաքենք անհրաժեշտ գումարը որմնանկարները վերականգնելու եւ տարածքները ետ գնելու համար, կառավարությունը մի օր քնից չի ելնի ու մի անհեթեթ որոշմամբ դրանք չի տանի տեղադրի սրա- նրա կալվածքը կամ կայարանը, կամ ավտոկայանը, կամ «կանսերվի զավոդը : Չկա էդ երաշխիք տվող տղեն կառավարությունում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30