Այսօր վաղ առավոտյան Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը նույնպես մեկնեց Սոֆիա, որտեղ ազատ ոճայինների պայքարից հետո ասպարեզը տրամադրվելու է այս մրցաձեւի օլիմպիական վարկանիշային մրցաշարի մասնակիցներին:
Մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Բուլղարիա տարել է Եվրոպայի անցած տարվա չեմպիոն, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Ռոման Ամոյանին, Ալեքսան Միքայելյանին` 60 կգ, Սասուն Ղամբարյանին` 66, Հրաչյա Հովհաննիսյանին` 84, Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանին` 96 եւ 120 կգ քաշային, Եվրոպայի քառակի չեմպիոն եւ Պեկինի օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր Յուրի Պատրիկեեւին:
Այստեղ նույնպես ուղեգրի արժանանալու համար անհրաժեշտ է մտնել եզրափակիչ: Մասնագետները մեր հունահռոմեականների հնարավորությունները Սոֆիայում բարձր են գնահատում:
Հայաստանի հավաքականը 74 կգ քաշային կարգում ներկայացուցիչ չունի, քանի որ Արսեն Ջուլֆալակյանն արդեն Լոնդոնի ուղեգիր նվաճել է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ