Երեկ Ժամը 12-ն անց 45-ին Գավառի բժշկական կենտրոնից տեղի ոստիկանական բաժանմունք ահազանգ է ստացվել այն մասին, որ Սարուխանի բնակիչ Թորգոմ Քոլոզյանը իրենց մոտ է տեղափոխվել գլխի վնասվածքով եւ ազդրի ստորին մեկ երրորդականի ծակած-կտրած վերքերով:
Այնուհետեւ պարզվել է, որ ապրիլի 18-ին դանակահարությունը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցում:
Ըստ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության հերթապահ մասի հաղորդման` երեկ, ժամը 12-ի սահմաններում, 1994 թ. ծնված երկու աշակերտների՝ Թորգոմ Քոլոզյանի եւ Նարեկ Դարբինյանի միչեւ տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է դանակահարության:
Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանի հավաստմամբ` այժմ իրենց մոտ գտնվող Թորգոմ Քոլոզյանի առողջական վիճակը բավարար է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հետաքննությունը շարունակվում է:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ