Այսօր եւ վաղը հայտնի կդառնա, թե Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկած օլիմպիական վարկանիշային մրցաշարում մեր հանրապետության ազատ ոճային ըմբիշները կկարողանա՞ն Լոնդոնի ուղեգիր նվաճել:
Գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ մեր հավաքականը ապրիլի 17-ից Սոֆիայում է: Մրցագորգ մտնելու են Նարեկ Սողոմոնյանը` 60 կգ, Դավիթ Սաֆարյանը` 66, Սուրեն Մարկոսյանը` 74, Հաջիմուրադ Նուրմագոմեդովը` 84, Էդգար Ենոքյանը` 96 եւ ծանր քաշային Ռուսլան Բասիեւը:
Մեր ազատ ոճային ըմբիշներից առայժմ օլիմպիական ուղեգիր նվաճել է միայն 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ