Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Ժառանգությունը» չի մասնակցում Քոչարյանի նախընտրական շտաբի կազմավորմանը»

Ապրիլ 19,2012 15:59


Այսօր Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեց՝ միասնական շտաբում «Ժառանգությունն» ավելորդ ամբիցիաներ չդրսեւորե՞ց: Եթե դուք ուզում եք մի խնդրի շուրջ միանալ՝ միայն «Ժառանգության» կողմից ներկայացված պահանջներն ի՞նչ էին նշանակում՝ նա պատասխանեց. «Բոլորը մի բան ասել՝ դեռեւս չի նշանակում, որ բոլորը ճիշտ բան են ասում: Եթե միասնական շտաբի անդամները գտնում են, որ այդ շտաբում պիտի լինեն փոքրի եւ մեծի հարաբերություններ եւ «փոքրերն» իրավունք չունեն բան ասել…Գագիկ Ծառուկյանն է ասել՝ «Ժառանգությունը փոքր ա, որ պահանջ դնի մեր առաջ»: Եթե մեկի կարծիքով պիտի փոքրի ու մեծի հարաբերություն լինի, մյուսի համար պիտի բոլորն անեն այն, ինչ ինքն է ասում, այսինքն, եթե նա գտնում է, որ պետք է քննադատեն սրան, սրան, բոլորը պիտի նույնպես քննադատեն, այդ դեպքում «Ժառանգությունն» այնտեղ անելիք չունի, թող իրար այնքան պարտադրեն, այնքան նեղեն, միայն թե թող դա անեն առանց մեզ»:

Մեր դիտարկմանը, որ դրանով չստացվե՞ց, որ հաստատվում է այն լուրը, որ միասնական շտաբում «Ժառանգությունը» ՀՀԿ-ի ներդրած ականն է՝ պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Դրանով հաստատվեց այն լուրը, որ ըստ էոււթյան «Ժառանգությունը» չի մասնակցում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի կազմավորմանը: Ես միանշանակ այդպես եմ կարծում, որովհետեւ միանշանակ Հմայակ Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի հարցազրույցները, դրանց չքննադատելու Տեր-Պետրոսյանի հայտարարությունները ընդամենը վկայելու են գալիս, որ շտաբը ոչ թե ընտրությունների հետ է կապված, այլ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այն, ինչ իրենց ընտրություններից պետք է, հետեւյալն է՝ «Ժառանգությունը» թող ապահովի այն ձայները, որոնք նրանք տեղամասից դուրս բերել են անազնիվ եղանակներով: Այսինքն՝ այդքանով է դա առնչվում ընտրություններին: Ոչինչ, թող բարեգործություն անեն, թող քվե առնեն, թող մարդ առնեն, թող տներ մտնեն եւ ասեն, որ «Ժառանգությունն» իշխանության հետ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30