Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» խոսնակ. «Այդ ինչպե՞ս է լինում, որ 27%-ը վստահում է, բայց 3%-ն է ձայն տալու» (տեսանյութ)

Ապրիլ 19,2012 15:36

«Գելափի» վերջին հարցումների արդյունքով` «Ժառանգությանը» ձայն տվողները հարցման մասնակիցների 3%-ն էին: Սակայն իրենց հարցազրույցներում «Ժառանգության» ներկայացուցիչները ասում են, որ եթե մինչ քարոզարշավը ակնկալում էին ստանալ ժողովրդի 25%-ի քվեն, ապա հիմա, տեսնելով մարդկանց տրամադրվածությունը, իրենց ակնկալիքները մեծացել են: Այս հանելուկի լուծումը գտնելու համար դիմեցինք «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին:

Պարոն Խուրշուդյանը նախ նկատեց, որ այդ հարցումները արվել են մինչ քարոզարշավը, իսկ քարոզարշավի ընթացքում իրենք նկատել են դինամիկան: Ապա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նույն «Գելափի» տվյալներով, հարցվողների 27%-ը վստահում է «Ժառանգությանը»: «Այդ ինչպե՞ս է լինում, որ 27%-ը վստահում է, բայց 3%-ն է ձայն տալու»,- հարցնում է Հովսեփ Խուրշուդյանն ու ինքն էլ պատասխանում, որ մարդիկ ազատ չեն իրենց կարծիքն ուղիղ հայտնելու հարցումների ժամանակ, քանի որ որոշակի մտավախություններ ունեն, չեն ուզել հարվածի տակ ընկնել, սակայն իրական պատկերն այլ է:

Ըստ «Ժառանգության» խոսնակի` նմանատիպ եւ ավելի վատ տվյալներ «Գելափը» ներկայացրել էր նաեւ 5 տարի առաջ. «Այն ժամանակ էլ 2% էին մեզ «տվել», սակայն ընտրությունների արդյունքում մենք հաղթեցինք Երեւանում» : Հիմա էլ, ըստ պարոն Խուրշուդյանի` մայիսի 6-ին, մեր հասարակությունը մեծ անակնկալ կմատուցի բոլոր այն ուժերին, ովքեր հույս ունեն, որ այդ հարցումները որեւէ կապ ունեն իրականության հետ :

Մանրամասները՝ տեսանյութում

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30