Անդրանիկ Հակոբյանը միայնակ մնաց Լոնդոնի օլիմպիական ռինգում:
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները Տրապիզոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում, թեեւ այսօր սկսվում են կիսաեզրափակիչ մենամարտերը:
Այն բանից հետո, երբ AIBA-ի կողմնակալ մրցավարությունը քառորդ եզրափակչում պայքարից դուրս թողեց գյումրեցի 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանին, մեր պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանն ու հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը բողոքարկել են շոտլանդացի Ջոշ Թեյլորի հետ մենամարտի արդյունքը: Սակայն, ինչպեսեւ սպասելի էր, մրցավարական հանձնախումբը «իր տղաների» որոշումը չի փոխել:
Նույն օրը երեկոյան անհաջողության են մատնվել նաեւ Արա Պուլուզյանը` 64 կգ եւ Հրայր Մաթեւոսյանը` 69 կգ:
Կարդացեք նաև
Այսպիսով, Լոնդոնի օլիմպիական ռինգում Հայաստանից հանդես կգա միայն 75 կգ քաշային, էջմիածինցի Անդրանիկ Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ