Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը գիրք է գրելու

Ապրիլ 19,2012 15:22

«Եթե մինչև ընտրությունները ամեն ինչ լավ չանցավ, այդ դեպքում ես թքել եմ ցանկացած կոալիցիայի վրա: Ժողովուրդն ինքը պետք է զգա, որ մասնակցել է ընտրություններին»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Դառնալով ՀԱԿ-ի շանսերին` նա նշեց, որ այն այս պահին ունի 70 տոկոս ձայներ, սակայն պետք է հաշվի առնել, որ հասարակությանը ահաբեկում են և այն բավականին վախեցած է:

ԲՀԿ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից ուղղորդվելու մասին էլ պարոն Մանուկյանը ասաց. «Ռոբերտ Քոչարյան գործիչ Հայաստանում վաղուց չկա»: Դառնալով ԲՀԿ-ի վարած քաղաքականությանը՝ նկատեց. «Այն ուժ է, որը փորձում է դառնալ ինքնուրույն: Հաղթանակի դեպքում կջարդվի Սերժ Սարգսյանի քաղաքական մոնոպոլիան»:

Ըստ Ա. Մանուկյանի՝ այժմ մեզանում չեն ընթանում գաղափարական ընտրություններ, ինչը Ռ. Քոչարյանի ավերածության արդյունք է , որից հետո ողջ քաղաքական համակարգը ամորձատվեց: Այնուհետև ՀԱԿ ներկայացուցիչը շարունակեց. «Մեր երկրում չեն կարող գործել սոցիալական ծրագրերը, քանի դեռ Լֆիկ Սամոն հարկ չի վճարում, դատական և արդարադատության համակարգը չի կայանա, քանի դեռ Աղվան Հովսեփյանը Սերժ Սարգսյանի կատարածուն է»:

Իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքների կապակցությամբ կանխատեսումներ անելով՝ Ա. Մանուկյանը նշեց. «Սերժ Սարգսյանը ՕԵԿ-ին քցելու է: Արթուրիկին մի պաշտոն կտան, ոչ մի փսոց չի հանի»:

Պարոն Մանուկյանը տեղեկացրեց, որ ընտրություններից հետո ինքը «դռնեդուռ» տեխնոլոգիայի մասին գիրք է գրելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30