Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Ուզեմ- չուզեմ՝ պետք է գնամ Ազգային ժողով, հո անգործ չեմ նստելու»

Ապրիլ 19,2012 15:08

Ի՞նչ է արել նախորդ հինգ տարիներին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ ի՞նչ անելիք ունի, եթե նորից ընտրվի պատգամավոր: Այս հարցին այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի կազմակերպած հանդիպմանը պատասխանեց թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Ա. Բախշյանը. «Հայաստանը չուներ հանրակրթության մասին օրենք, եւ 2009-ին ընդունվեց: Ճիշտ է, կրթության ոլորտում չենք տեսնում առաջընթաց, բայց ես դրա մեջ շատ ավելի խորքային պատճառներ գիտեմ, քան օրենքի չլինելը կամ այն, թե օրենքը լինելով՝ շատ բան է փոխվելու: Մեր քաղաքական համակարգն է նպաստում այս վիճակին, չեմ ուզում խորանալ: Այս պահին Ազգային ժողովում նոր օրենքի համահեղինակ եմ, այդ օրենքի վրա 2 տարի շարունակ աշխատել է մի թիմ, ոը շատ կարեւոր ու արմատական քաղաքականություն է ներառելու՝ համընդհանուր ներառական հանրակրթության մասին փոփոխություններն են լինելու , եւ ես պարատավոր եմ լինել խորհրդարանում, որ այս օրենսդրական նախագիծը պաշտպանեմ: Ձեզ հետ անկեղծ լինեմ, այ տարի 65 տարեկան եմ դառնալու եւ ինձ դպրոցն էլ հետ չի ընդունի, ուզեմ-չուզեմ՝ պետք է գնամ Ազգային ժողով, հո անգործ չե՞մ նստելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30