Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցներում չկա՞ն ջրծաղիկով հիվանդներ

Ապրիլ 19,2012 14:49

Ըստ վերջերս շրջանառվող լուրերի, Երեւանի դպրոցներում տարածվել է ջրծաղիկ հիվանդությունը: Խնդրի հետ կապված Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանից: «Մենք նման որեւէ ահազանգ չենք ստացել, իսկ երբ որեւէ դպրոցում, որեւէ երեխայի հետ նման դեպք է լինում, նա մեկուսացվում է, այդ ընթացքում չի հաճախում դասերին, այն դասարանը, որտեղ եղել է նման դեպք՝  մաքրվում է: Բայց հիմա ես չունեմ որեւէ տեղեկություն, որ ինչ-որ դպրոցում կա ջրծաղիկ հիվանդությունը: Լինելու դեպքում սանէպիդկայանը իր անհրաժեշտ գործողությունները կիրականցնի ու խնդիր չի լինի»,- պատասխանեց տիկին Աչոյանը:

Չնայած քաղաքապետարանի պաշտոնյայի պնդումներին, թե մայրաքաղաքի դպրոցներում չկան ջրծաղիկով հիվանդ երեխաներ, «Հենարան» եւ «Մարդիկ» կայքերն այլ բան են ահազանգում:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30