Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Վստահ չեմ, որ Գայանե Առուստամյանին ճանաչում են»

Ապրիլ 19,2012 14:12

Այսօր ՄԱԱ-ում բանավեճ էր կազմակերպվել թիվ 1 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի եւ թիվ 3 ընտրատարածքում առաջադրված ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի միջեւ:

Ստյոպա Սաֆարյանի կարգախոսն է՝ «Գալիս եմ ձեր հոգսերը հոգալու»: Նա ներկայացնելով իրեն՝ նշեց, որ Ստյոպա Սաֆարյանից կարելի է ստանալ շտապօգնության յուրահատուկ ծառայությունը, քանի որ ինքը մարդ է, որին կարելի է զանգել վաղ առավոտյան եւ գիշերը՝ օգնության կանչել: Հարցին՝ իսկ կանչերը շա՞տ են լինում՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ այո:

Մհեր Շահգելդյանը նշեց, որ հանդիպումներ է ունենում իր ընտրատարածքի բնակիչների հետ: Հիմնախնդիրներ կան, որոնք կապված են պաշտոնյա, չինովնիկ-քաղաքացի հարաբերությունների, կոմունալ խնդիրների հետ. «Այստեղ մենք առաջարկում ենք նորարարական լուծումներ: Ժողովրդի քվեն ստանալու դեպքում ես այս խնդիրները կբարձրացնեմ ու կլուծեմ: Իմ ուղերձը քաղաքացիներին հետեւյալն է՝ վստահիր, որ կառուցենք օրենքի Հայաստան»:

Հարցին՝ ինչո՞ւ պիտի ընտրեն ձեզ՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ նախ ինքը ներկայացնում է մի քաղաքական ուժ, որը պատասխանատու չէ երկրի սոցիալ-տնտեսական այս ծանրագույն իրավիճակի համար, ամենանվիրվածն է եղել ժողովրդի խնդիրների պայքարում. «Եթե շատ քաղաքական ուժերից կախված է ընտրողը՝ փողի առումով, ապա «Ժառանգության» պարագայում հակառակն է՝ «Ժառանգությունը» կախված է ժողովրդի քվեներից»:

Պարոն Սաֆարյանը նշեց, որ մատների վրա կարելի է հաշվել այն բնակարանների թիվը, որտեղ հրաժարվում են վերցնել «Ժառանգության» բուկլետները: Եվ պատահական չէ, որ Մալաթիայում մարդիկ նշել են, որ այլ քաղաքական ուժեր «Ժառանգության» անունից են ներկայանում, որպեսզի կարողանան մտնել մարդկանց տուն ու տարածել իրենց քարոզչությունը: Իր ընտրատարածքում պարոն Սաֆարյանը նշեց, որ ճանաչելիության խնդիր չունի: Հարցին, իսկ ի՞նչ կասեք ձեր մրցակիցների, մասնավորապես Ռուբեն Հայրապետյանի մասին՝ նա պատասխանեց. «Իմ մրցակիցներից մեկը՝ Ռուբեն Հայրապտյանը, նույնպես ճանաչելիության խնդիր չունի: Վստահ չեմ, որ Գայանե Առուստամյանին բոլորն են ճանաչում, թեեւ ստատիստիկա չունեմ, գուցե ճանաչում են ոմանք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30