Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ԱԻԲԱ-ն շարունակում է մաղել «ոչ յուրայիններին»

Ապրիլ 19,2012 14:07

Տրապիզոնում ընթացող բռնցքամարտի եվրոպական երկրների համար օլիմպիական միակ վարկանիշային մրցաշարում ԱԻԲԱ-ն շարունակում է «ոչ յուրայիններին» մաղելու ավանդական քաղաքականությունը:

Դա հերթական անգամ ցայտուն կերպով արտահայտվեց երեկ կայացած մինչեւ 60 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, գյումրեցի Վլադիմիր Սարուխանյանի եւ շոտլանդացի Ջոշ Թեյլորի մենամարտում:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը ներկայացրել է այդ դիմակայության ամբողջական պատկերը՝ մրցավայրից մեր հավաքականի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի պատմածով: «Ամբողջ դահլիճը վանկարկում էր Թեյլոր-Թեյլոր, որին ի պատասխան՝ Վլադիմիրը ռինգում սկսեց իր գործն անել: Նա երեք ռաունդներում անընդհատ հետապնդում էր փախչող շոտլանդացուն՝ դիպուկ հարվածներ հասցնելով: Սակայն կողային մրցավարները ռինգում տեղի ունեցողը «չնկատելով»՝ ամեն անգամ մեկ-երկու միավոր գրանցում էին շոտլանդացու օգտին»,- մարտից անմիջապես հետո Տրապիզոնից հեռախոսով ՀԱՕԿ-ի լրատվական բաժնին պատմել է Ֆեդյա Ալեքսանյանը՝ նշելով, որ այդ պահին մեր պատվիրակության ղեկավար, եվրոպական կոնֆեդերացիայի գործկոմի անդամ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն ու հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը բողոքարկել են մենամարտի արդյունքը եւ այդ պահին գլխավոր մրցավարի մոտ քննարկում են խնդիրը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30