Լրահոս
Օրվա լրահոսը

Բնության նվիրյալի նոր գիրքը

Ապրիլ 19,2012 14:02

Մայրաքաղաքի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում օրերս նշվեց անվանի բնապահպան, գրող, լրագրող Սուրեն Հայրապետյանի ծննդյան 65-ամյակը եւ կայացավ նրա «Ճախրանքի հմայքը» գրքի շնորհանդեսը: Դահլիճը նաեւ բնաշխարհի լուսանկարների ցուցասրահ էր դարձել: Հոբելյանին շնորհավորեց ու նրա վաստակն արժեւորեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը. «Այսօր յուրահատուկ օր է՝ շնորհիվ Սուրեն Հայրապետյանի, զարմանալի անհատականություն, որն արդեն քանի տասնամյակ չի փոխում իր սկզբունքը, չի աղճատում իր բնավորությունը, նա եղել ու մնում է մեր բնության պաշտպանը: Երբ ծառերը, կենդանիները մտնում են Կարմիր գիրք, Կարմիր գիրք են մտնում նաեւ բնության թեմաներով գրողները: Եվ բացառիկ է Սուրենի ներկայությունը, նաեւ այն ժանրային առանձնահատկությունը, որ բերում է նա մեր գրականություն»:

Կոմպոզիտոր, Երեւանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանը նաեւ իր երաժշտական ողջույնն էր բերել վաղեմի բարեկամին, իսկ վաստակավոր լրագրողներ Տիգրան Լիլոյանն ու Վանիկ Սանթրյանը յուրովի արժեւորեցին Սուրեն Հայրապետյան գրողի ու բնապահպանի գործունեությունը:

Սուրեն Հայրապետյանը շնորհանդեսի ավարտին ասաց. «Ես միայն ձգտում եմ առանց հավելյալ պաճուճանքների ներկայացնել այն, ինչի հեղինակն ինքն է՝ մայր բնությունը: Պետք է միայն կարողանալ ընթերցողին ճշմարտացի եւ իրական փոխանցել այն ամենի զմայլանքն ու կարեւորությունը, ինչն այնքան հարուստ ու բովանդակալից, հոգեզմայլ է դարձնում մարդու կյանքը եւ եռանդ չխնայել դրանք պահպանելու, սերունդներին հասցնելու համար»:

Լ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ    

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30