«Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արամ Սիմոնյանը շուրջ 10 օր առաջ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Ըստ արդարադատության նախարարության, մարտի 28-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Արամ Սիմոնյանը հիմնարկի բժշկին բողոքել էր որովայնի շրջանում սուր ցավերից եւ նույն օրն էլ տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց»: Կատարված գործիքային եւ լաբորատոր քննությունների արդյունքում պարզվել է, որ Ա. Սիմոնյանի մոտ առկա է «կալկուլյոզ խոլեցիստիտ» (լեղապարկի քարեր՝ 22 եւ 14 միլիմետր տրամագծով): Իսկ հիմնարկի ատամնաբուժական բաժանմունքում հետազոտման ժամանակ Ա. Սիմոնյանի մոտ հայտնաբերվել են ատամնաշարի հետ կապված մի շարք հիվանդություններ՝ թարախային գոյացություններ:
«Առավոտ» օրաթերթ