Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորական հագուստ կրել չէր կարող

Ապրիլ 19,2012 13:53

13 օր է, ինչ հացադուլ է հայտարարել արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում  Կոտայքի մարզից զորակոչված Սուրեն Կիրակոսյանը: Նա 2009թ. զորակոչվել է բանակ, բայց այդ ժամանակվանից ունեցել է առողջության հետ կապված լուրջ խնդիրներ: Հացադուլավորը պահանջում է հանդիպում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, իրեն կրկին հետազոտել եւ ազատել կալանքից:

Զինծառայության առաջին իսկ օրվանից նրա առողջությունը տեղի է տվել, իսկ շարքայինի բողոքները բուժում ստանալու՝ մնացել են անհետեւանք: «Ձախ ուսագոտու եւ կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի պիգմենտային ի ծնե խալեր» ախտորոշմամբ զինվորը ճանաչվել է ոչ պիտանի շարային ծառայության համար, սակայն զինգրքույկում արձանագրվել է՝ «պիտանի է շարային ծառայության համար», եւ զորամասում լիարժեք ծառայություն է անցկացրել, ինչը նպաստել է հիվանդության բարդացմանը: Զինվորական հագուստն ու զենքը նպաստել եւ վնասել են զինծառայողի ուսի վրա առկա խալի մեծացմանը ու սիմետրիկության խախտմանը, նաեւ մազ է աճել, ինչը խիստ վտանգավոր է կյանքի համար:

Զինծառայողին սպառնում էր վիրահատությունը, եւ նա մինչ վիրահատությունը՝ ներկայացվել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին: Ըստ նոր ախտորոշման՝ նրա մոտ առկա էին «Ձախ ուսի եւ կրծքավանդակի շրջանում պիգմենտային խալեր՝ զինվորական համազգեստը եւ զենքը կրելուն աննշան խանգարող»:

Զինվորը տեսնելով, որ իր բողոքները մնում են առանց պատասխանի, արձակուրդից հետո այլեւս չի վերադարձել զորամաս:

5 ամիս հետո՝ 2011թ. մայիսի 22-ին նրան կալանավորել են: Հարուցվել է քրեական գործ՝ Քրօրի 361-ի 4-րդ մասով (զորամասը ինքնակամ լքելը):

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30