Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոնչիկ-պերաշկիանոցը»՝ առնետների բո՞ւյն

Ապրիլ 19,2012 13:49

Սննդամթերքի անվտանգության ծառայությունը օբյեկտից դուրս առնետներով չի զբաղվում

Բաղրամյան 1 հասցեն, ինչպես բնակիչներն են վստահեցնում, դարձել է առնետների «բույն»: Այս հասցեում գործում է, ժողովրդի լեզվով ասած՝ «պոնչիկ-պերաշկիանոց», որից բուրող հոտն ու սննդամթերքի մնացորդներով լի աղբամանը առնետների համար «տնավորվելու» լավ միջավայր է: «Առավոտին» դիմած Բաղրամյան 1-3 եւ Մոսկովյան  20 շենքերի բնակիչները զարմացած են, որ ամբողջ մայրաքաղաքում ապամոնտաժվեցին գրեթե բոլոր կրպակները, իսկ կարկանդակի այս կրպակը մնաց անձեռնմխելի. «Քանդվեցին նույնիսկ կոշիկի վերանորոգման կրպակները, իսկ այս մեկը, որը սննդամթերքի մշակման ու վաճառքի համար ոչ նորմալ պայմաններում է աշխատում, մնաց որպես անառիկ բերդ: Ընդ որում, կրպակատերը նույնիսկ մի սեղան է տեղադրել այդ մասում, որը կենտրոնական փողոց է: Ամբողջ օրը տհաճ հոտ է տարածվում շրջապատով մեկ, կարծես թե ասիական շուկա լինի: Մայրաքաղաքի ամենագեղեցիկ խաչմերուկներից մեկը վերածվել է փողոցային առեւտրի կետի, որտեղ վխտում են առնետները»:

Սննդի օբյեկտները վերահսկում է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որտեղից էլ փորձեցինք պարզաբանում ստանալ: Ծառայության պետի մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանն «Առավոտին» հայտնեց, որ իրենք նման բողոք չեն ստացել, բայց նաեւ խոստացան, որ իրենց տեսուչը կայցելի տարածք եւ կուսումնասիրի. «Եթե հայտնաբերվի, որ սննդի օբյեկտում իսկապես առնետներ կան, ապա մենք լուրջ միջոցներ կձեռնարկենք»: Իսկ եթե պարզվի, որ առնետները օբյեկտում չեն, այլ հարակից տարածքում, ըստ պարոն Պիպոյանի, ապա դա արդեն ծառայության վերահսկողությունից դուրս է. «Այդ դեպքում մենք կդիմենք պետական համապատասխան մարմինների, որոնք էլ կզբաղվեն այդ խնդրով»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30