Երեկ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում կոչ անելով քվեարկել մեծամասնական ընտրակարգով թիվ 21 ընտրատարածքում ՀԱԿ-ի առաջադրած թեկնածու Սեդրակ Հովհաննիսյանի օգտին՝ ՀՀ առաջին նախագահը հիշեց, երբ ՀԱԲ-ի զինաթափման օրը Արմավիրում մի միջադեպ էր եղել: Այդ օրը կալանավորվել եւ Երեւանի Արաբկիրի ոստիկանություն էին տեղափոխվել այդ ժամանակվա մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը եւ վաղամեռիկ Ռուբիկ Եղոյանը: Արմավիրի ներկայիս մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, ով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետն էր, նախագահը զգուշացրել է, որ «տղաներին դաստիարակչական նպատակով» են կալանավորել, որ վերջինս նրանց մեկ գիշեր պատշաճ «հյուրընկալի», իսկ առավոտյան տուն ճանապարհի: Զգուշացումից քիչ հետո Ղահրամանյանը խորոված էր ուղարկել կալանավորված մարզպետին ու Ռուբիկ Եղոյանին:
«Առավոտ» օրաթերթ