Վերջերս «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մեզ տեղեկացրել էր, որ Արթիկում խոսք է գնում 25-30 հազար դրամ ընտրակաշառքի մասին: Երեկ կենտրոնական հրապարակում կանգնած արթիկցիներից հետաքրքրվեցինք, թե արդեն սկսե՞լ են բաժանել նախատեսված գումարը: «Հլը չեն սկսել, շուտ է, մարդկանց չենք կարող զրպարտել, բայց ժուռնալիստ մարդ եք, ի՞նչ կլինի, որ մի հատ լավություն անեք, ճշտեք, թե ո՞ւմ ի նկատի ունի Մակեյանը, ո՞ւմ դիմենք, էն չըփլաղ աղջկա հետ նկարվածի՞ն, թե՞ ցիլինդրով կնկա մեջտեղը հայտնվածին»: Մենք ակամայից շրջվեցինք դեպի թեկնածուների ցուցապաստառները, ու մեր ֆոտոխցիկը ֆիքսեց ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանին ու ՀՀԿ-ական պատգամավոր, Արթիկի քաղաքապետի եղբայր Մխիթար Վարագյանին: Արթիկի հրապարակում որ կողմը շրջվեցինք, ականատես եղանք սեքսուալ ցուցապաստառների: Ամենայն հավանականությամբ թեկնածուների PR-ով զբաղվողները խորհուրդ են տվել դիտելիություն ապահովելու համար իրենց լուսանկարները տեղադրել կիսամերկ կանանց ֆոնին:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ