Այսօր «Սլաք» ակումբում «Ժառանգությունը» ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը:
Ինչպես նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը`«Սա Նոր Հայաստանի ծրագիրն է: Սա մեր նախընտրական ծրագիրն է, որը վեր է ածվելու հետընտրական ծրագրի»: Ավելի ուշ, երբ ծրագրի հիմնական բաղադրիչները ներկայացված էին, եւ լրագրողները հետաքրքրվեցին` ինչպե՞ս եք այս ամենին հասնելու օրենսդիր աշխատանքի շնորհիվ, «Ժառանգության» ներկայացուցիչները պատասխանեցին, որ «սա իշխանափոխության եւ համակարգափոխության գնացող, նոր կառավարություն ձեւավորող ուժի ծրագիր է, մեր նպատակն է կառավարություն ձեւավորել»:
Միջինը 200 հազար աշխատավարձ, նվազագույնը` 80 հազար աշխատավարձ, ՀՆԱ-հարկեր հարաբերակցության բարձրացում ներկայիս 17%-ից մինչեւ 24%, տարեկան 1,5 մլրդ դոլարի ներդրումներ, տարեկան 100 հազար մարդու վերադարձ, բյուջեի կրկնակի ավելացում: Թվում է թե հեքիաթային թվեր են գրված «Ժառանգության» ծրագրում: Սակայն կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ներկայացնելով այս թվերը, եւ այն առաջարկներն ու ծրագրերը, որ կանի «Ժառանգությունը»` իշխանության գալով, հավաստիացնում էր, որ այս ամենը շատ իրատեսական է, լավ հաշվարկված եւ լուրջ վերլուծությունների արդյունք:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ