Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրեցիները կրկին անհանգստացել են Մինասի որմնանկարներով

Ապրիլ 19,2012 12:53

Առաջիկայում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնն ու Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահը տեխնիկապես կվերազինվեն: Այսօր կառավարությունը հաստատեց այդ երկու հաստատությունների վերազինման գործընթացի մասին որոշումը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքերով,

Հայաստանում համերգային սրահներ չեն կառուցվել, իսկ տասնյակ տարիներ առաջ կառուցված սրահները չեն վերազինվել «Մեծ դժվարություններ են առաջացել թե տեղական աշխատանքների համար , թե հյուրախաղերի ընթացքում. չենք կարողանում տեխնիկական ռեզերվներն ապահովել, դրսից ենք ներմուծում»: Վերազինման ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել հաջորդ տարվա հունվարին:

Կառավարության մեկ այլ որոշմամբ, Շիրակի մարզի Վահրամաբերդի մշակութային տունը կվերանորոգվի : Նախարարի խոսքերով, մշակույթի տան՝ Մինասի որմնանկարով պատն ամրակայելու հրատապ խնդիր է առաջացել:

Վարչապետն էլ վստահեցրեց, որ Մինաս Ավետիսյանի «Հայաստան»  որմնանկարը վերականգնելուց հետո՝ այն Մշակույթի տնից չի տեղափոխվելու .«Անհրաժեշտ է գյումրեցիներին տեղյակ պահել, որ որմնանկարը մնալու է Մշակույթի տանը, որոհետեւ արդեն հարցադրումներ ենք ստանում, թե գումար է հատկացվում, որ որմնանկարը փոխվի: Որմնակարը հենց այնտեղ էլ լինելու է» :

Տիկին Պողոսյանն էլ ասաց, որ այս որոշումից հետո Մինասի ութ որմնանկարներից վերականգնման անհրաժեշտություն կունենան եւս երկու որմնանկար: Վարչապետն էլ ասաց, որ այդ երկու գործերի վերականգնման համար գյումրեցիները կգտնեն հովանավորողներ. «Խնդիր չէ տասից քսան միլիոն հատկացնեն այդ երկու որմնանկարները փրկելու համար» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30