«Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ապրիլի 18-ին Իջեւանի մշակույթի տանը հանդիպում էր կազմակերպել ԱԺ-ում ներկայացված 5 կուսակցությունների (ՀՀԿ, ԲՀԿ , ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» ) Տավուշի մարզային ներկայացուցիչների եւ ընտրողների մասնակցությամբ: Սակայն մեծ դահլիճը դատարկ է եղել, 20 հազար բնակիչ ունեցող Իջեւան քաղաքից ներկա է եղել ընդամենը 20-25 հոգի, որոնց զգալի մասն էլ՝ ՀՅԴ անդամներ: ՕԵԿ-ի ներկայացուցիչ Աշոտ Վարշամյանը թեեւ հանդիպմանը մասնակցել է, սակայն ոչ մի հարցի քննարկմանը չի մասնակցել:
Վերոհիշյալ կուսակցությունների մարզային ներկայացուցիչները 5-ական րոպեներում ներկայացրել են խորհրդարանում իրենց կուսակցության կատարած աշխատանքները եւ նախընտրական ծրագրերը:
Հանդիպմանը ներկա «Համերաշխություն» կուսակցության Տավուշի մարզային խորհրդի նախագահ Դավիթ Սահակյանը «Քաղաքացիական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Ռուզան Սեդրակյանին հարց է տվել, թե ինչո՞ւ չեն հրավիրվել մարզի տպագիր լրատվամիջոցների ներկայացուցիչները: Վերջինս պատասխանել է, թե հրավիրել են: Սակայն իրականում նրանք չեն հրավիրվել, լրատվամիջոցներից ներկա է եղել միայն մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը:
Կարդացեք նաև
Ռուզան Սեդրակյանը «Տավուշ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե միջոցառման նպատակն այն է, որ Իջեւան քաղաքի բնակիչները հնրավորություն ունենան ծանոթանալ ԱԺ-ում կուսակցությունների կատարած աշխատանքներին, նրանց նախընտրական ծրագրերին, ընտրողներն իրենց հարցերը ուղղեն կուսակցությունների ներկայացուցչներին, որպեսզի ճիշտ ընտրություն կատարեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ