Ավստրալիայում անհայտ անձինք ծնողների տնից գողացել են կրիկետի Անգլիայի հավաքականի մահացած խաղացող Բեն Հոլիոուքի մարզական իրերը:
Բենի եղբայրը՝ Ադամ Հոլիոուքը, պատմել է, որ գողերը տարել են ամեն բան՝ եղբոր մականները, սաղավարտները, հավաքականի մարզաշապիկները, ձեռնոցները, մարզակոշիկները: Ոստիկանությունն արդեն գտել է Բենի պայուսակները, որոնք, սակայն, արդեն դատարկ են եղել: Իսկ Ադամը «Twitter»-ով դիմել է հասարակությանը, խնդրելով, որ ինտերնետային զանազան աճուրդներում եղբոր իրերը տեսնելիս՝ տեղյակ պահեն իրեն եւ ոստիկանությանը:
Բեն Հոլիոուքը 24 տարեկանում տասը տարի առաջ ավտովթարից զոհվել է Պերտա քաղաքում: Իսկ եղբայրը նրա մարզական կարիերան է շարունակում Ավստրալիայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ