Կարճ սանրվածքով լուսանկարները համացանցում հրապարակելուց ընդամենը մեկ օր հետո ռուս թենիսիստուհին խոստովանել է, որ ինքն ընդամենը նոր կեղծամ էր փորձել:
«Երբ ես հրապարակում էի դրանք, չէի պատկերացնում, որ ամեն ինչ այսքան հեռու կգնա: Բարեկամներս, ես չեմ ասել, թե մազերս կարճացրել եմ: Անցած 24 ժամերն ինձ համար իսկական սթրես եղան եւ դրա համար ձեզ ուզում եմ ուրիշ լուսանկարներ ցուցադրել: Մազերս առաջվա պես երկար են», – իր երկրպագուներին հանգստացրել է աշխարհի երկրորդ ռակետը «Facebook»-ի իր էջում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ