Լրահոս
Օրվա լրահոսը

«Օսկանյանը ԲՀԿ էր գործուղվել հենց այն պատճառով, որ ԲՀԿ-ն չափից ավելի ինքնուրույն ու անկանխատեսելի էր դարձել»

Ապրիլ 19,2012 11:29

Այն, որ «Բարգավաճ Հայաստան»-ը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ստեղծված կուսակցություն է, հայտնի է բոլորին։ Սակայն իր ակտիվ գործունեության 5 տարիների ընթացքում «Բարգավաճ Հայաստան»-ը կարողացավ վերածվել լուրջ եւ կազմակերպված քաղաքական միավորի, որը նախ եւ առաջ հետապնդում է սեփական կուսակցական (ավելի ճիշտ՝ կուսակցության առաջնորդի) շահերը, եւ ապա միայն հետեւում իր կնքահոր՝ Ռոբերտ Քոչարյանի ցուցումներին։ Դրա օրինակներն առավել ցցուն երեւացին հատկապես անցած երկու տարիներին, մասնավորապես՝ երբ ԲՀԿ-ն, չցանկանալով կորցնել իշխանական կարկանդակի իր մասնաբաժինը, ստորագրեց կոալիցիոն նոր հուշագիրը՝ պարտավորվելով 2013թ. նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահի թեկնածությունը։ Ու թեեւ ԲՀԿ առաջնորդի շուրթերից այդպես էլ չհնչեց կոնկրետ Սերժ Սարգսյանին սատարելու հավաստիացումը, այդուհանդերձ, փաստ է, որ ԲՀԿ առաջնորդը հարկ եղած դեպքում լավ էլ ինքնուրույն խաղացող է եւ կարողանում է բավական վարպետորեն մանեւրել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ։ Իսկ դա, բնականաբար, դուր չի գալիս նրանցից ոչ մեկին, առավել եւս՝ Քոչարյանին, որի՝ քաղաքականություն վերադառնալու հիմնական հենարանը հենց ԲՀԿ-ն պետք է լիներ։ Եվ երբ Քոչարյանի մտերմագույն զինակիցը՝ Վարդան Օսկանյանը, հայտնվեց ԲՀԿ ցուցակի երկրորդ տեղում, շատերը կարծիք հայտնեցին, թե այդպիսով ակնհայտ դարձավ, որ ԲՀԿ-ն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Քոչարյանի պրոյեկտը։ Մինչդեռ ամենեւին էլ պետք չէր բացառել այն տարբերակը, որ Օսկանյանը ԲՀԿ էր գործուղվել հենց այն պատճառով, որ ԲՀԿ-ն չափից ավելի ինքնուրույն ու անկանխատեսելի էր դարձել։ Ուստի Քոչարյանը շտապեց Օսկանյանին ու Հմայակ Հովհաննիսյանին ընդգրկել ԲՀԿ ցուցակում, որպեսզի վերահսկի եւ հարկ եղած դեպքում չափավորի ԲՀԿ առաջնորդի քայլերը։ Համենայնդեպս, հետեւելով Օսկանյանի վերջին շրջանի հայտարարություններին, այն տպավորությունն է ստեղծվում, որ դրանք միտված են Ծառուկյանի վարկանիշի վնասմանը։ Այսպես. Օսկանյանը նախ հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ Աերժ Սարգսյանի ձեռքում խամաճիկի դերում է եղել՝ անդամակցելով իր իսկ բնորոշմամբ «ձեւական կոալհցիային»։ Երեկ էլ ասաց, թե ապրիլի 13-ին Էջմիածնի նախընտրական հանդիպման ընթացքում Ծառուկյանը զինված է եղել։ Մինչդեռ թե՛ ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, թե՛ նրա խոսնակ Խաչիկ Գալստյանը, թե՛ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էին, որ Էջմիածնում Ծառուկյանի պիջակի տակից երեւացածը ոչ թե զենք էր, այլ թանկարժեք հեռախոս։ Փաստորեն, իր երեկվա հայտարարությամբ Օսկանյանը Ծառուկյանին ու ԲՀԿ նշված անդամներին պարզապես ստախոս է անվանում՝ հայտարարելով նրանց ասածների ճիշտ հակառակը։ Ի՞նչ է սա։ Դժվար թե հմուտ դիվանագետը նման սայթաքումներ թույլ տար, առավել հավանական է թվում, որ Օսկանյանի այդօրինակ պահվածքը մտածված է։ Այս հարցի պատասխանը, կարծում ենք, պարզ կդառնա այն բանից, թե Ծառուկյանը դեռ որքան կհանդուրժի «պարոն Օսկանյանի անձնական տեսակետները»:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30