Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում սկսվում է Տիմոշենկոյի դեմ երկրորդ գործով դատը

Ապրիլ 19,2012 11:28

Ուկրաինա, Կիեւ - Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն զրուցում է իր աջակիցների հետ դատախազության շենքի մոտ, արխիվային լուսանկար

Հինգշաբթի օրը Ուկրաինայում սկսվում է երկրի նախկին վարչապետ, անազատության մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված երկրորդ քրեական գործով դատավարությունը: Ինքը Տիմոշենկոն հրաժարվել է մասնակցել դատական նիստին` պատճառաբանելով, որ վատառողջ է, եւ խնդրել է նիստն անցկացնել իր բացակայությամբ:

51-ամյա Տիմոշենկոն, ով անցյալ տարվա հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի գնի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս իշխանական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, այժմ մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների մեջ, որը նա, ըստ դատախազության, կատարել է, երբ ղեկավարում էր «Ուկրաինայի միացյալ էներգետիկ համակարգեր» կորպորացիան:

Տիմոշենկոյի փաստաբանները պնդում են, որ դատական նիստը պետք է հետաձգել` իրենց պաշտպանյալի վատառողջության կապակցությամբ:

Ապրիլի 13-ին գերմանական «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները Տիմոշենկոյին զննության են ենթարկել Խարկովի կալանավայրում, ինչից հետո հիվանդանոցի ղեկավարը հայտարարել է, որ նախկին վարչապետը հիվանդ է եւ չի կարող մասնակցել դատական նիստերին:

Սպասվում է, որ առաջին դատական նիստերին կմասնակցի մարդու իրավունքների գծով ֆրանսիացի դեսպան Ֆրանսուա Զիմերեն։ Երեկ Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Բեռնար Վալերոն մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դեսպանը երկօրյա այցով մեկնել է Ուկրաինա` մասնակցելու Յուլիա Տիմոշենկոյի դեմ նոր դատական գործի լսումներին:

Վալերոն հայտարարել է, որ նոր դատավարությունը Տիմոշենկոյի դեմ չի ապահովում նրա պաշտպանվելու իրավունքը:

«Ֆրանսիան բազմիցս զգուշացրել է Ուկրաինային, որ չօգտագործի իրավական համակարգը քաղաքական նպատակներով: Մենք վախենում ենք, որ այս դատավարությունը, ինչպես եւ նախորդները, չի ապահովի պաշտպանվելու իրավունքը», – ասել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Վալերոն նաեւ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում քաղաքական բանտարկյալների պահման պայմանների վերաբերյալ եւ հավելել, թե Ֆրանսիան եւս մեկ անգամ կոչ է անում Ուկրաինայի կառավարությանը ամբողջովին հարգել մարդու իրավունքները եւ իր ստանձնած միջազգային պարտավորությունները:

Յուլիա Տիմոշենկոյի դուստրը` Եվգենիա Տիմոշենկոն երեկ հանդիպել է Ուկրաինայում հավատարմագրված Եվրամիության դեսպաններին եւ նրանց ներկայացրել վերջին իրադարձությունները, պատմել իր մոր առողջական վիճակի մասին։ Այդ մասին տեղեկացնում է Տիմոշենկոյի պաշտոնական կայքէջը:

Տաթեւիկ Լազարյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30