«Forbes» հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների նոր ցուցակը, որը կազմելիս հաշվի է առել թիմերի եկամուտը, շահույթը եւ պարտքերը:
Ամենաթանկը գնահատվել է «Մանչեսթեր Յունայթեդը», որի միջոցներն ընթացիկ տարում աճել են 20%-ով եւ կազմել $ 2,2 միլիարդ: Ցուցակում երկրորդը «Ռեալն» է՝ $ 1,8 մլրդ-ով: Իսպանիայի առաջնությունում «Արքայական ակումբի» սկզբունքային մրցակից «Բարսելոնան» այս ցուցակում եւս հաջորդում է նրան՝ $ 1,3 միլիարդով:
Առաջին տասնյակում են նաեւ «Արսենալը»՝ 1,2 մլրդ, «Բավարիան»՝ 1,2 մլրդ, «Միլանը»՝ 989 միլիոն, «Չելսին»՝ 761մլն, «Լիվերպուլը»՝ 619 մլն, «Յուվենտուսը»՝ 591 մլն եւ «Շալկե 04»-ը՝ 587 մլն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ