«Լոս Անջելես Դոջերս» ակումբի բեյսբոլիստ Մեթ Քեմփի նախկին ընկերուհին՝ սիրված երգչուհի Ռիհանան, հերթական անգամ գործնականորեն ապացուցել է, որ հանրության առջեւ մերկանալն իրեն դուր է գալիս:
Բարբադոսցի երգչուհին հաճելի ժամանակ է անցկացրել Հավայան կղզիներում, որտեղ հանգստացել եւ ուժ է հավաքել համաշխարհային համերգային շրջագայությունից առաջ: Այնտեղ իր արկածների մասին մանրամասն «լուսանկարային հաշվետվությունը» Ռիհանան ներկայացրել է «Facebook»-ի իր էջում: Բազմաթիվ լուսանկարների մեջ կան նաեւ այնպիսիք, որոնցում աստղը պարզապես գրգռում է հակառակ սեռի իր երկրպագուներին՝ նրանց ներկայանալով նաեւ առանց լողազգեստի:
Ավելորդ է ասել, որ այդ լուսանկարներն արդեն իսկ հարյուր հազարավոր դիտումներ են ունեցել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ