Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ «հայկական լոբբին» իր երկրի «թիվ մեկ թշնամին» է:
«Մեր դեմ տեղեկատվական պատերազմ է տարվում: Այդ պատերազմում, իհարկե, աչքի է ընկնում հայկական լոբբին: Ադրբեջանը սեւացնելու, Ադրբեջանի իրողությունները հերքելու, աշխարհին Ադրբեջանը որպես հետամնաց, ոչ ժողովրդավարական երկիր ներկայացնելու փորձերը նախ եւ առաջ հայկական լոբբիի կեղտոտ գործերն են: Նրանց ազդեցության ոլորտը բավականին մեծ է: Նրանք ներկայացված են տարբեր երկրների առաջադեմ տպագիր մամուլում: Երբեմն նրանք ուրիշ ազգանունների տակ են ներկայանում, թաքցնում են իրենց էությունը:
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր մարդ պետք է հպարտանա իր ազգային պատկանելությամբ: Սակայն նրանք այլ երկրներում, չգիտես ինչու, տարբերվում են նաեւ այդ ոլորտում: Երբեմն նրանք Ադրբեջանի դեմ բաց արշավ են վարում եւ փորձում են համակարգված ձեւով վնաս հասցնել Ադրբեջանի իմիջին: Նրանց գործունեությունը նպատակաուղղված է, եւ այսօր հայկական լոբբիի թիվ մեկ թիրախը Ադրբեջանն է: Եվ մեզ համար թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է: Մենք պետք է պատրաստ լինենք նաեւ այդ պայքարին», – ասել է Ադրբեջանի նախագահը` ելույթ ունենալով Նախարարների խորհրդի նիստում: