Ապրիլի 18-ին Ձեր լրատվամիջոցում է տեղ է գտել լուր, որ Մեծամորում Կոնգրեսի մարզային հանդիպումը չի կայացել, որովհետև հանդիպմանը մարդ չի եկել:
Հայտնում ենք, որ տվյալ լուրը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը պահանջում ենք տպագրել սույն հերքումը:
Հայ Ազգային Կոնգրեսի Մամուլի ծառայություն
Հ.Գ. Հերքմանը կցված է Ձեր լրատվամիջոցի տեղադրած կեղծ լուրի էկրանապատճենը (սքրինշոթը):
«Առավոտի» կողմից– Տեղեկացնենք, որ լուրը, որի մասին խոսվում է վերեւում, հրապարակումից ճիշտ մեկ ժամ անց` 18.22, ՀԱԿ-ի պահանջով խմբագրվել է: Իսկ այս հերքման տեքստը մենք ստացել ենք 22.40: Ի դեպ, շնորհակալ ենք ՀԱԿ-ին` էկրանապատճենը պահպանելու համար: Մեր ընթերցողը կարող է ինքը գտնել երկու տեքստերի միջեւ տարբերությունները եւ անել իր հետեւությունները: