Ֆրանսիայի օրենսդիրները երկրի ներսում խստացրել են մարմնավաճառներին ուղղված օրենքներն ու կարգապահական տույժերը: Մասնավորապես այն, որ ցանկացած պահի, անկախ արձանագրված խախտումներից, ոստիկանները կարող են մարմնավաճառներին տանել տեղամաս, որտեղից նրանց կուղարկեն հատուկ լաբորատորիաներ, անալիզներ վերցնելու: Այս փաստը իշխանությունները բացատրում են հետեւյալ կերպ. «Այդպիսով կկանխենք մարմնավաճառների ծառայություններից օգտվողների առողջությանը հասցվող բազմաթիվ վնասներ, սեռակարակներից մինչեւ ՁԻԱՀ, ինչից տառապողների թիվը վերջին շրջանում բավականին շատացել է Ֆրանսիայում»: Բազմաթիվ մարմնավաճառների կարծիքով, օրենսդիրները սահմանափակում ու ոտնահարում են իրենց իրավունքները. այդ պատճառով էլ նրանք գրեթե մերկ մարմիններով բողոքի ակցիա են կազմակերպել: