Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Հո ՀՀԿ-ն կամ իշխանությունը չի՞ գնացել կանանց բերել, ասել հարձակվեք Նիկոլի վրա»

Ապրիլ 18,2012 22:32

«Մենք քարոզարշավի ընթացքում ամենաշատը պարզապես քարոզում ենք, որ գնան ընտրության, որ քվեն չկորի, որ մենք կարողանանք ապահովել այն, ինչ խոստացել ենք՝ ազատ եւ արդար ընտրություններ: Մեր առաջին  խնդիրը հիմա դա է, մենք կկարողանանք դա անել եւ վստահություն ձեռք բերել: ժողովուրդը մի օր պիտի հավատա, որ մենք վերջապես քաղաքակիրթ պայմաններում ընտրել ենք, բոլորս պետք է մեր ձայնին տեր կանգնենք»,-Aravot.am-ի հետ զրույցում վստահեցնում էր ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Մենք հետաքրքրվեցինք՝ այն, ինչ Նիկոլ Փաշինյանի կամ նրա քարոզիչների հետ են անում, օրինակ, քիթ են ջարդում, սպառնում, ո՞նց կարող է այդ ճանապարհով ազատ ընտրություն լինի՝ տիկին Աճեմյանը պատասխանեց. «Դե լավ, դե Նիկոլն էլ  արդեն բան է անում: Ծեծելը չեմ տեսել, կանանց հետ կապված միջադեպն եմ տեսել: Բայց ասեմ՝ դա էլի մեր հասարակությունն է: Հո Հանրապետականը կամ իշխանությունը չի՞ գնացել իրենց բերել, ասել հարձակվեք Նիկոլի վրա»: Մեր դիտարկմանը` ՀՀԿ թեկնածուի կողմից էին  ուղղորդված, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Չէ, մի ասեք նման բան: Ես կարծում եմ, որ իրենց մոտ էլ, մեզ մոտ էլ կան մարդիկ, որոնք դեռ չեն հասունացել, ուղղակի այդ մարդկանց հետ էլ պետք է աշխատանք տանել, որպեսզի այդպիսի միջադեպերից խուսափենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30