Երգիչ Ֆիլիպ Կիրկորովի անչափահաս երկրպագուն ոստիկանություն դիմում է ներկայացրել այն մասին, որ Ֆիլիպը ստիպել է իրեն աբորտ անել: 16 տարեկան ուկրաինուհի Օլյան նշել է, որ Ֆիլիպի հետ երկու անգամ սեռական հարաբերություն է ունեցել: Իր հղիության փաստը աղջիկը հայտնաբերել է մեկ ամիս անց, ինչի մասին անմիջապես տեղեկացրել է Ֆիլիպին: Երգչին լուրը զայրացրել է, իսկ նրա մարդիկ աղջկան իր կամքին հակառակ տարել են բժշկի ու ստիպել նրան արհեստական ճանապարհով ազատվել երեխայից: Անչափահասի ծնողներին ամենից շատ անհանգստացնում է այն, որ աղջիկը հնարավոր է այլեւս չկարողանա երեխա ունենալ: Օլյան Ֆիլիպի հետ ծանոթացել է երեկույթի ժամանակ, նրան «լավության կարգով» իր կուռքի հետ ծանոթացրել են ընդհանուր ծանոթները, որոնք պարբերաբար շփվում են աստղերի հետ: