Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը՝ ՀՀ երեք նախագահների տարբերությունների մասին

Ապրիլ 18,2012 21:58

Այսօր ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Էջմիածնում իշխանություններին համեմատել էր երիտթուրքերի հետ եւ նշել, որ ոչ մի տարբերություն չկա Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ. «Ռեժիմն այն իշխանությունն է, որ ստեղծել է Ռոբերտ Քոչարյանը եւ կտակել Սերժ Սարգսյանին»:

Այս առնչությամբ Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանից հետաքրքրվեց՝ դուք երկրորդ եւ ներկայիս նախագահների միջեւ տարբերություններ տեսնո՞ւմ եք:

Նրա խոսքերով՝  «Աշխարհում երկու իրար նման մարդ չկա, ուր մնաց թե նախագահները, դա նույն բանն  է, որ իրեն էլ ինչ-որ մեկի հետ համեմատենք ու ասենք, թե շատ նման են: Հասկանալի է, որ նա արտաքինը նկատի չունի, բայց ընդհանուր առմամբ էլ նրանք նման չեն: Հակառակը՝ նրանք շատ տարբեր են, տարբեր են քաղաքական կուրսը, մոտեցումները: Մեր նախագահը նման չի որեւէ մեկին այն առումով, որ որեւէ մեկին երբեք չի փնովում, չի նեղացնում»:

Տիկին Աճեմյանը համաձայն չէ նաեւ Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, որ Քոչարյանի կտակն է այս ռեժիմը. «Այս տարիների ընթացքում փոխվել է ամեն ինչ եւ արտաքին աշխարհում մեր երկրի հարաբերությունները, քաղաքական կուրսը, հանդուրժողականությունը, որ կա այսօր»: Մենք փորձեցինք ճշտել՝ արտաքին հարաբերություներում փոփոխություն ասելով՝ նկատի ունեք ֆուտբոլային դիվանագիտությո՞ւնը, նա պատասխանեց. «Չէ, դա նկատի չունեի, ընդհանրապես մեր երկրի հեղինակությունը շատ բարձրացել է, եւ դա ոչ մեկը չի կարող ժխտել: Արտաքին քաղաքականության մեջ մեր կուրսը, կարծում եմ, շատ ավելի դինամիկ է: Ընդհանրապես զարգացումները, բարեփոխումները, կյանքը շատ փոխվել է, ուղղակի որոշ ուժեր չեն ուզում դա նկատել: Ես հիմա ամեն օր լինում եմ մարզերում քարոզարշավների, տեսնում եմ գյուղացիների վիճակը, հասկանում ենք: Մենք այն քաղաքական ուժն ենք, որը տեսնում է, թե ինչ բացթողումներ ունի, արձանագրում է եւ առաջիկա 5 տարիների ընթացքում պատրաստ է լուծել նաեւ այդ հարցերը»:

Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանը եթե Ռոբերտ Քոչարյանից շատ տարբեր է, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանին նմա՞ն է` տիկին Աճեմյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մեր 3 նախագահներն էլ խիստ տարբեր են ե՛ւ որպես մարդ տեսակով, ե՛ւ հայացքներով, տեսակետով, դիրքորոշմամբ»: Կարինե Աճեմյանը խուսափեց որպես մարդ որեւէ բնորոշում տալ 3 նախագահներին՝ ասելով, որ անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին չի կարող վատ բան ասել եւ նրան որակումներ տալ. «Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք մենք անկախություն ենք ձեռք բերել, ինքը մեր առաջին նախագահն է եղել: Մենք բոլորս պետք է կարողանանք այդ քաղաքոական մշակույթը ձեւավորել, որ մեր երեխաներն էլ այդպիսին լինեն: Չի կարելի անվերջ սեւացնել, փնովել: Բոլոր 3 նախագահների օրոք էլ ե՛ւ խնդիրների լուծումներ կային, եւ տարբեր մոտեցումներ»:

Մեր դիտարկմանը, որ ՀՀՇ-ին եւ Տեր-Պետրոսյանին մազութի գող, լույսի գող որակումները տալիս ՀՀԿ-ականներն այդպիսի հանդուրժողականություն չէին դրսեւորում, ի՞նչն է փոխվել՝ Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Մենք քարոզարշավի ենք գնում, եւ թույլ չենք տա մեզ որեւէ բան որեւէ ուժի մասին վատ ասել: Պարզապես ասելու ենք, թե ինչ ենք արել եւ ինչ ենք անելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30