Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ծառուկյան ջան, մեզ կոճակ սեղմող պետք չէ»

Ապրիլ 18,2012 21:20

ԲՀԿ առաջնորդը այսօր քարոզարշավի էր եկել Շիրակի մարզի ամենաքաղաքականցված քաղաք` Արթիկ: Նա  նախատեսված ժամից մի բան էլ շուտ էր սկսել իր ելույթը` ամենայն  հավանականությամբ տեսնելով, որ հրապարակում ունկնդիրների պակաս չկա:

Գագիկ Ծառուկյանը այստեղ խոսեց պատգամավորի պարտականություններից, նշելով, որ խորհրդարան պետք է մտնի այն մարդը, ով կարող է  ժողովրդի հոգսը, ծանրությունը տանել: «ժողովուրդը պետք  է  իրեն գնահատված, պաշտպանված զգա, ժողովուրդը  հույսով, հավատով կարող է սպասել 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս, բայց օր օրի տեսնելով, որ կա փոփոխություն, կա ուշադրություն, պրոբլեմները շատ են, բայց ամենակարևորը իմացեք, այդ բոլորը լուծում ունեն: 20 հատ, թե 50 պրոբլեմ կա, բայց առաջնայինը մեր ժողովրդի զբաղվածության  խնդիրն է , հնարավորություն, պայման, զբաղվածություն, մարդը պետք է զբաղվածություն ունենա, որ կարողանա իր ընտանիքի հացը վաստակի, իր ընտանքին կերակրի: Տղամարդը չպետք է ընկճված տուն մտնի, պետք է  հպարտ մտնի, կնոջ ժպիտը երեսից չպիտի պակասի»,-հայ ընտանիքի երջանկության բանաձեւը ներկայացրեց պարոն Ծառուկյանը:

Նա նաև անդրադարձավ փոքր ու միջին բիզնեսին` շեշտելով, որ եթե մարդը օրական վաստակում է 5000-10 000 դրամ, նա պետք է ազատվի հիմնական  բոլոր հարկերից: «Այսօր տաքսիստների, փոքր ու միջին բիզնեսի,  ասենք թե վարսավիրանոցների համար հաստատագրած է, որը պարտադրում է երեք ամիսը միանգամից  վճարել, ինչի՞ համար, մարդը թող մի ամիս աշխատի, ամսվա վերջին իր հարկերը կվճարի, կարող է մեքենան փչանում ա, կարող ա մի ամսից վարսավիրանոցը  կամ կրպակը փակվում ա, ամիսը կաշխատի, իր համապատասխան գումարը կվճարի, բայց կանխավաճարը 3 ամսվա արդեն դա պրոբլեմ ա չէ՞ այս ծանր ֆինանսական ճգնաժամի  ժամանակ»,-ասաց պարոն Ծառուկյանը:

Նա խոսեց նաև ավանդների վերադարձման խնդրից` շեշտելով, որ այն  պետք է սկսել  ամենածերերից  ու  անօգնական ընտանիքներից: Եվ երբ հերթը հասավ Արթիկում ԲՀԿ-ի  կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուին`ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանին ներկայացնելուն` արթիկցի մի ծերունի տեղից բացականչեց. «Ծառուկյան ջան, էնպիսի մարդ դրեք, որ կոճակ սեղմող չլինի, մենք արդեն հոգնել ենք»: Ի դեպ, այս ծերունին երկու օր առաջ ելույթ ունեցավ նաև ՀՅԴ-ի Արթիկ կատարած այցի ժամանակ` հայտարարելով, որ մեր երկրի փրկությունը մականունավորներից ազատվելու մեջ է: Ի պատասխան նրան, Ծառուկյանը հակադարձեց. «էդ կոճակ սեղմողներին էլ ձայնը դուք եք տալիս, ես ձեր հետ խոսում եմ որպես ձեզնից մեկը, սրան-նրան մեղադրել, ձեր ցավը տանեմ, չի կարելի»:

Արթիկում  մեծահարուստ Գագիկ Ծառուկյանին  տրցակներով նամակներ հանձնեցին, ու թեև նա  շատ էր շտապում, այդուհանդերձ աղքատ կանայք հասցրեցին շրջափակել ու մի քանի խնդրանք ներկայացնել նրան:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30