«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարն իր թիմակիցներով այսօր նախընտրական այցով Կապանում էր: Մշակույթի հրապարակում հավաքված բազմամարդ լսարանին ներկայացրեց կուսակցության կողմից այս տարիներին բարձրացված հարցերը, կատարած գործունեությունը եւ նոր առաջարկությունների ծրագրային փաթեթը` կրթական, առողջապահական, սոցիալակն եւ այլ ոլորտներին առնչվող:
«Մենք առաջարկում են, որ պայմանագրային զինծառայողների թիվը մեր երկրում ավելացնենք: Այսօր մեր երկրում կան տասնյակ հազարավոր 30-50 տարեկան առողջ երիտասարդ տղամարդիկ, ովքեր բան ու գործ չունեն, մենք առաջարկում ենք մարդը գնա բանակ, ստանա փող, մի՛ կողմից ծառայի իր երկրին, մի՛ կողմից ծառայի իր ընտանիքին», – իր ելույթում նշեց կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ-ի համամասնական ցուցակով առաջադրվել է նաեւ կապանցի թեկնածու, ՕԵԿ-ի Կապանի կառույցի ղեկավար Գարիկ Միրզոյանը, ում օգտին կոչ արեցին մարզկենտրոնի բնակիչներին քվեարկել:
Ելույթի ժամանակ պարոն Բաղդասարյանը նաեւ անդրադարձավ անցած ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանին չմիանալու պատճառներին: Մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ