Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բա Ծառուկյանը կթույլատրի՞, որ իր թիմակիցներին քամի ու փոթորիկ անեն

Ապրիլ 18,2012 20:39

Այսօր այս մասին ԲՀԿ առաջնորդը հայտարարեց Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, որտեղ մեծահարուստը  ձեռնունայն չէր եկել. գերժամանակակից 3 տրակտոր էր բերել: «Մենք ինչ ասում ենք, քիչ ենք ասում, ավելի շատ ենք անելու, ասում եմ` հնարավորություն էլ ունենք, ցանկություն էլ ունենք և գիտենք, օդից չենք եկել, փափուկ կյանքով չենք ապրել, լիարժեք տիրապետում ենք աշխատանքներ, սկզբունքներ, մթնոլորտներ,  ժողովրդին էլ: Ամենակարևորը գնում ենք ընտրության մենք մեր թիմակիցների կողքին կանգնած ենք սարի պես, ոչ մեկը իրավունք չունի իմ թիմակցին նեղացնի, կարող է քամի, փոթորիկ անեն, բայց լիարժեք չեն կարող, դուք, մի ձայն է հասնում, գնում եք ձեր մի ձայնը տալիս ենք այն կուսակցությանը, ում հետ հույս եք կապում, ես նորից եմ ասում, ուրիշների պես դոշ չեմ ծեծում `տվեք այս կանեմ, այն կանեմ, մինչև էդ էլ անող մարդը պետք է արած լիներ,  հարգանք թողած լիներ,  անուն , ձեռագիր թողած լիներ», -ասաց ԲՀԿ առաջնորդը:

Նա նաև կամեցողության դասեր տվեց մարալիկցիներին` նշելով, որ ինքն էլ հասարակ ընտանիքից է եղել, բայց կամենալով, ստեղծելով, լավություն անելով, շահել է  Աստծո ողորմածությունը, որը  տարին տարվա վրա կամեցել է ու իրեն հնարավորություն տվել: «Սիրելի ժողովուրդ, ոչ մեկը առանց Աստծո կամքի չի կարող, բայց Աստված կամենում է  այն մարդուն, ով բարի է, կամեցող է, գնահատող է, ով նախանձ չէ», -ասաց պարոն Ծառուկյանը:

Նա Մարալիկում, ինչպես և Արթիկ քաղաքում շատ քիչ մնաց, զգացվում էր, որ ԲՀԿ առաջնորդը շատ է շտապում. իր ելույթն  ավարտելուն պես ցտեսություն էր ասում ու հեռանում: Հետաքրքիրն  այն է , որ  երբ Գագիկ Ծառուկյանն ու նրան ուղեկցողները  պատրաստվեցին  գնալու, նրանց  հետևից Մարալիկի կենտրոնական հրապարակից քշելով տարան նաև ԲՀԿ-ի  նվիրած  տրակտորները: Մարալիկցիները սա տեսնելով շատ զայրացան, նրանք լրագրողներին դժգոհեցին, որ ԲՀԿ-ականնները եկան, շուո սարքեցին, գնացին: Այս քաղաքի բնակիչները այդպես էլ չհասկացան, թե ու՞ր տարան տրակտորները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30