Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյան. «Կհարատեւենք այնքան, որքան կհարատեւի մեր ժառանգությունը»

Ապրիլ 18,2012 20:11

Այսօր  «Էրեբունի»  պատմահնագիտական արգելոց-թանգարանում նշվեց Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը»  ցուցահանդեսի բացմամբ:  Այն այցելուին էր ներկայացնում 15 երկրների 20  հնագիտական վայրեր,  որոնք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:  Միջոցառմանը ներկա էին  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը,  ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը : «Մենք կհարատևենք այնքան`  որքան պահպանված կլինի եւ  կհարատևի մեր ժառանգությունը»,-ասաց դատախազը:  Ժառանգության հայ պահապաններին շնորհավորելու էր եկել նաեւ Հայաստանում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկիպուլոն:  Նա կոչ արեց համատեղ ջանքերով նպաստել աշխարհի ժառանգության պահպանությանը: Ցուցահանդեսի այցելուների մեջ էին  «Ունիսոն»  հ/կ-ի անդամները,  որոնք թանգարան մուտք գործեցին թանգարանի կողային ճակատից դեպի ցուցասրահ տանող նորակառույց թեքահարթակով: Թանգարանը հյուրընկալել էր նաև  «Փարոս»  կամերային երգչախմբին, որի  համերգային ծրագիրն ավարտվեց  «Էրեբունի Երևան» երգով: Ցուցահանդեսը կգործի մինչև 2012թ. սեպտեմբերի 1-ը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30