Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ալեքսանդր Մանթաշյան. մեծ հայի խիղճը» ֆիլմի շնորհանդեսը:
Բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը, ով ֆիլմի հեղինակներից մեկն է, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ֆիլմը նվիրված է հայ մեծ գործարար եւ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 170-ամյակին: Ֆիլմի միջոցով էլ ստեղծագործական խումբը հետ հայացք է գցել Մանթաշյանի ապրած տարիներին կատարած բարի գործերին: «Սա մի պատգամ է մեր այսօրվա մեծահարուստներին: Նա եղել է բոլոր ժամանակների գործարարը ու բարերարը հայ իրականության մեջ»,-նշեց պարոն Երիցյանը:
Շնորհանդեսին ներկա էր Ալեքսանդր Մանթաշյանի թոռը՝ Ալեքսանդր Մանթաշյանը եւ ծոռը՝ Միքայել Մանթաշյանը: Ալեքսանդր Մանթաշյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ֆիլմը շատ է հավանել. «Ես եւ իմ որդին շատ զգացված ենք ջերմ ընդունելությունից: Հայերը լավ ազգ են եւ ամենակարեւորը՝ հայրենասեր»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ
Կարդացեք նաև