Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռ Ալեքսանդր Մանթաշովը հանդիսավորությամբ բացել են բարերարի արձանը, որը կանգնեցվել է Երևանի Աբովյան փողոցում, Սբ. Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ: Արձանի բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, արվեստագետներ, երևանցիներ:
Ողջունելով ներկաներին՝ բարերարի թոռը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության ու ընդունելության համար: «Ես ու որդիս ուզում ենք արտահայտել մեր անսահման խորին շնորհակալությունը այսքան ջերմ ընդունելության համար. հատկապես շնորհակալ ենք Երևանի քաղաքապետին, որ հրավիրելով մեզ Երևան՝ հնարավորություն ընձեռեց ներկա լինել մեր պապի արձանի բամանը: Իմ հայրը հաճախ էր հիշում, որ իր հոր նվիրական երազանքն է եղել հայ ժողովրդի բարեկեցությունը»,- նշել է Ալեքսանդր Մանթաշովը:
Աբովյան փողոցում արձանը տեղադրվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ճիշտ այն վայրում, որտեղից ամիսներ առաջ ապամոնտաժվել էին որպես խանութներ գործող ժամանակավոր կառույցները:
Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն