Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Google-ի հիմնադիրը մեղադրել է Facebook-ին եւ Apple-ին

Ապրիլ 18,2012 18:16

Ինտերնետն այն տեսքով ,որ գոյություն է ունեցել վերջին մի քանի տասնամյակում,այժմ կանգնած է լուրջ վտանգի առջեւ: Այս մասին հայտարարել է Google ընկերության հիմնադիրներից ազգությամբ ռուս Սերգեյ Բրինը` The Guardian թերթին տված իր բացառիկ հարցազրույցում: Նա ասել է, որ այն օրենքներն ու պատժամիջոցները՝ կապված «պիրատության» հետ, որոնց աջակցում եւ օժանդակում է նաեւ Apple ընկերությունը, կբերի նրան, որ ԱՄՆ-ում նույնպես ինտերնետը կախված կլինի իշխանությունների վերահսկումից ու հետեւաբար կսահմանափակվի նրա ազատությունը, ինչպես դա եղավ Չինաստանում, Սաուդյան Արաբիայում եւ Իրանում: Ըստ Բրինի, որքան շատ լինեն արգելքները համացանցում, այնքան կնվազի նաեւ հետաքրքրությունը նրա հանդեպ: Իսկ Facebook-ին նա մեղադրել է նրանում, որ ընկերությունը ինքն է որոշում ամեն ինչ եւ հարկ եղած դեպքում տարբեր արգելքներ է ստեղծում օգտատերերի գործուղությունների համար: Սերգեյ Բրինը նշել է նաեւ ,որ անցած տարի Facebook-ը հատուկ մարդկանց էր վարձել, որպեսզի վարկաբեկեն Google-ի վստահելիությունը: Իր խոսքում Google-ի հիմադիրը նշել է նաեւ, որ ԱՄՆ-ի իշխանությունները ընկերությունից պահանջում են իրենց հաճախորդների տվյալները, որը ամեն գնով իրենք պաշտպանում են:

 

Անդրանիկ Ջալալյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30