Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

500-ից ավելի մարդկանց անունները, ազգանունները և հայրանունները բացարձակապես նույնն էին

Ապրիլ 18,2012 17:58

«Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակելով համակարգել տարբեր ընտրատարածքներից եկող ահազանգերը, ներկայացնում է դրանց նոր խմբաքանակ:

«Այս անգամ հետաքրքրություն է գրավել 24-րդ ընտրատարածքը: Այն, որ այս ընտրատարածքում 500-ից ավելի մարդիկ ունեին «նմանակներ», որոնց անունները, ազգանունները և հայրանունները բացարձակապես նույնն էին, արժանի է ուշադրության: Տեսականորեն նման բան, ինչպես հայտնի է` հնարավոր է: Բայց դրանցից մի քանիսի վրա կանգ չառնել չէինք կարող: Երբ կրկնվող անուն, ազգանուն, հայրանունները տարածված են, ապա հավանականություն կա, որ դրանք կհանդիպեն նույն ընտրատեղամասում, իսկ, ինչպես արդեն համոզվեցինք, նաև` նույն հասցեում(որքան էլ դա զարմանալի չթվա): Օրինակ, շատ դժվար է պատկերացնել, որ 24 ընտրատարածքում բնակվող Նավոյան Գորգինները իրենց աղջիկների անունները(ճիշտ է, 10 տարի տարբերությամբ), պատահականորեն դրել են Կիմա: Գորգինի հայրանունով առաջին Կիմա Նավոյանը բնակվում է Ազատամարտիկների փ. 38(ծնվ. 05/12/1964), իսկ երկրորդը` Ներքին Դեմեր թղմ. 5 փ., 1 նրբ, 1 հասցեով(ծնվ. 13/01/1954): Հաջորդ զուգադիպումը: Ստացվել է այնպես, որ 2 Օհանյան Վեմիրները 1963 թվականին, իրարից անկախ իրենց աղջիկներին անվանակոչել են Գոհարիկ: Առաջին Օհանյան Գոհարիկը(ծնվ.. 10/02/1963) բնակվում է 5 Թղմ., 7 փ. 15, իսկ երկրորդը(ծնվ. 20/06/1963)` 2 թղմ. 1 փ. 4 հասցեով»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30