Մեծամասնական ընտրակարգով թիվ 19 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի կողմից առաջադրված թեկնածու Սարգիս Քոչարյանը բանավեճի է հրավիրում իր մրցակիցներին: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում հիմնական մրցակիցներ են ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը եւ ոչ ՀՀԿ-ական, պաշտոնաթող գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը, ում էլ պաշտպանում է ՀՀԿ-ն:
Aravot.am-ի հետ զրույցում Սարգիս Քոչարյանը պնդեց, որ իր եւ ՀԱԿ-ի դեմ վարչական ռեսուրս է կիրառվում, սակայն մանրամասնել չցանկացավ, թե հատկապես ինչ քայլեր են արվում: Ասաց, որ իր մրցակիցներին ինքն ամեն ինչ կասի՝ միայն բանավեճի ժամանակ: «Չորս հանրապետականի հետ եմ մրցում»,- ասաց նա՝ ակնարկելով նաեւ, որ Հակոբ Հակոբյանն էլ խաղի մեջ է մտել՝ ՀԱԿ-ից ու ՀԱԿ-ի թեկնածուից ձայներ փախցնելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ